2946 դիտում
19:54 06-09-2019
Ռուսական թատրոնը նոր թատերաշրջանը կբացի Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա ս.թ. սեպտեմբերի 14-ին՝ Ա. Ցագարելիի «Խանումա» ներկայացմամբ (Բեմադրությունը՝ ՀՀ Ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի)։
Ներկայացման առաջնախաղը կայացել է 1994թ. մայիսի 25-ին։ Այն թատրոնի մեծ պահանջարկ ունեցող ներկայացումներից է։
Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ու. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետը», Ա. Օստրովսկու «Լիներ կամքի ուժ» («Ամպրոպը»), Գ. Սլուցակայայի «Մոլագարը», Դ.Ֆոյի «Ազատ զույգը» և այլ սիրված ներկայացումներ։
Հոկտեմբերի առաջին կեսին հանդիսատեսի դատին կհանձնվի նոր ներկայացում՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված է Կոմիտասի 150-ամյակին։ Նոյեմբերին թատրոնի խաղացանկը կհամալրի Հ. Թումանյանի «Քաջ Նազար» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Այն նվիրված Հ. Թումանյանի 150 – ամյակին։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պլաններում կա նաև բեմադրել Ա. Չեխովի «Բալենու այգին»։ Բեմադրական աշխատանքները, հավանաբար կսկսվեն 2020թ.-ին։
Թատրոնում նաև այլ բեմադրական աշխատանքներ են ընթանում։ Բեմադրիչ Նորա Գրիգորյանը նորովի կմատուցի Ա.Պուշկինի «Եվգենի Օնեգինը», իսկ ՀՀ վաստ. արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ռ. Բայերի «Խառը զգացմունքներ» լիրիկական կատակերգությունը։ Փորձարարական ներկայացում կբեմադրի դերասան Մանվել Խաչատրյանը։ Բեմադրիչի դիտակետում ժամանակակից իտալացի հեղինակ Գ. Դորիի «Փղերի երկար ուղին» պիեսն է։
Կբեմադրվի մանկական Ամանորի հեքիաթը:
Ռուսական թատրոնը կմասնակցի 2 հանրապետական փառատոների՝ Գավառ, Վանաձոր։ Բանակցություններ են տարվում նաև միջազգային փառատոների հետ։
————
[b]✍️Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական
դրամատիկական թատրոնի մամուլի
ծառայություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2557 դիտում
22:28 27-08-2015
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հեբելյանական 150-րդ թատերաշրջանը կբացի սեպտեմբերի 25-ին
2593 դիտում
22:42 10-09-2021
«Թատրոնը առանց քեզ չի կարող գոյատևել». Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
2400 դիտում
23:40 13-01-2021
«Կռիվ ու սեր» ներկայացմամբ Հայաստանում իր դռները կբացի եզդիական առաջին թատրոնը
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
433 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
367 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ