211652_close_icon
views-count1749 դիտում article-date 17:40 06-09-2019

ԱԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ): Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է լինելու Տոկիո-2020-ի համար։

Նմանատիպ նյութեր