2173 դիտում
13:57 06-09-2019
Արտգործնախարարն անդրադարձել է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցին
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում որևէ ողջունելի իրողություն չի արձանագրում:
Այս մասին նախարարն ասաց սեպտեմբերի 6-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Մենք ունենք իրավիճակ, երբ այդ ուղղությամբ ունենք ոչ ողջունելի իրողություն: Թուրքիայի կողմից այդ իրողություններն են Ցյուրիխի գործընթացի մերժումը, շարունակական շրջափակումը, Ցեղասպանության ժխտողական քաղաքականության շարունակական հետապնդումը, Լեռնային Ղարաբաղի հարցում ընդգծված կողմնակալությունը»,- ասաց Մնացականյանը:
Նմանատիպ նյութեր
3520 դիտում
20:06 08-10-2016
Վիլնյուսում կկայանա համերգ` նվիրված Հայաստան-Լիտվա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին
Այս բաժնից
535 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
631 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է