211652_close_icon
views-count6275 դիտում article-date 11:21 06-09-2019

Կրկեսը էկրանին. մնացին հաշված օրեր

«Շապիտո» ֆիլմի պրեմիերային մնացին հաշված օրեր: Ռեժիսոր Մաննեն և ֆիլմի պրոդյուսեր Արարատ Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին հանդիսատեսին կներկայացնեն ֆիլմը: Պրեմիերան տեղի կունենա երեկոյան ժամը 20.00-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում: Ֆիլմի ռեժիսոր նկատում է. «Որքան մոտենում է ֆիլմի պրեմիերայի օրը, այնքան ավելի է մեծանում պատասխանատվության ու հուզմունքի խառը զգացումը: Դա շատ երջանիկ օր է, բայց միաժամանակ պարտավորեցնող և չափազանց պատասխանատու: Ես սիրում եմ այդ օրը, քանի որ զգում եմ մարդկանց ռեակցիաները: Հանդիսատեսի ռեակցիաները փաստն են այն մասին, թե տեղ հասավ ի վերջո ասելիքդ, թե՞ ոչ: Դու ինքդ ես բացահայտում այն մասերը, որոնք ծիծաղելի են և որոնք տխուր: Քո ստեղծած էմոցիաները պետք է որ ինչ- որ մասում լինեն ողբերգական: Բայց հանկարծ հանդիսատեսը հենց այդ մասում ծիծաղում է և հասկանում ես, որ ընկալումը այլ է: Փաստորեն այդ մասը իսկապես ծիծաղելի է: Դու միայն հանդիսատեսի մասնակցությամբ ես կարողանում գնահատել քո ստեղծածի իրական էությունը»:

Նմանատիպ նյութեր