հիմնական կայք
Լրահոս

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի աղբանոցում գտնվող, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի

Ողբերգական  դեպք Արարատի մարզում. Արտաշատի աղբանոցում գտնվող, մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայում հայտնաբերվել է  50–ամյա տղամարդու դի Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի աղբավայրում խոտանված ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ԱԻՆ-ից փոխանցվել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Զաքարյանի և ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Հայատասնի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ:

Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված աղբանոցում գտնվող, ամբողջովին այրված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 50-ամյա Վիկտոր Նելուխինի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ քննիչ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկույթուններով՝ մահացածը զբաղվել է մուրացկանությամբ և նշված ավտոմեքենան օգտագործելիս է եղել որպես կացարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք