հիմնական կայք
Լրահոս

Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր. տեղի կունենան Պեկինի օպերայի համերգներ

Հայաստանում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր. տեղի կունենան Պեկինի օպերայի համերգներ «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս շաբաթ և կիրակի, ժամը 19:00-ին տեղի կունենան Պեկինի օպերայի համերգները:


Համերգային ծրագրում ընդգրկված են «Երկնային լեդին ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժնին», «Աշնանային գետ», «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» ստեղծագործությունները:

Պաշտոնական բացման խոսքով հանդես կգա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: «Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում նախատեսված է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք