2430 դիտում
17:04 05-09-2019
Վայոց Ձորում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը
Սեպտեմբերի 6-ին, Վայոց Ձորի մարզում կնշվի Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակը։
Մարզում նախատեսվում են մի շարք միջոցառումներ:
Թանահատի վանական համալիրում, ժամը 15։00-ին կկատարվի օրհնության կարգ և կմատուցվի պատարագ։ Հոգևոր և աշխարհիկ կատարումներով հանդես կգա «Գեղարդավանք» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր՝ Մհեր Նավոյան, խմբավար` Անահիտ Պապայան):
Ժամը 17։00-ին, Եղեգնաձորի մշակույթի տան հարակից տարածքում, առանձին տաղավարով կներկայանա Եղեգնաձորի երկրագիտական թանգարանը՝ խաչքարագործ, կավագործ վարպետների աշխատանքների ցուցադրությամբ և վարպետաց դասերի անցկացմամբ։ Իրենց աշխատանքները կներկայացնեն մանրանկարչության վարպետները, ծղոտագործները։
Միջոցառմանը կմասնակցեն նաև «Տերյան» մշակութային կենտրոնը և «Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը կիրականացնի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողները կկազմակերպեն փայտի փորագրության աշխատանքների ցուցադրություն, գինու, քաղցրեղենի համտես։
Ելույթ կունենան մարզի պարային համույթները։ Կցուցադրվի «Երկրորդ Աթենք Պանծալի» փաստավավերագրական ֆիլմը։
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
11:54 29-11-2015
Գյումրիում կնշվի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը
1962 դիտում
17:49 16-05-2014
Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանի հիմնադրման 95-ամյակը
Այս բաժնից
277 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
433 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
367 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ