հիմնական կայք
Լրահոս

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է հոկտեմբերին ընտրություններ անցկացնելու Ջոնսոնի առաջարկը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի պատգամավորները սեպտեմբերի 4-ի երեկոյան, ինչպես եւ սպասվում Էր, չպաշտպանեցին հոկտեմբերի 15-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Որպեսզի առաջարկությունը հավանության արժանանար Ջոնսոնին անհրաժեշտ Էր ապահովել Համայնքների պալատի երկու երրորդի աջակցությունը: Արդյունքում նա հավաքեց սոսկ 298 ձայն՝ 136-ով պակաս, քան պահանջվում Էր:

Բրիտանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներն ավելի վաղ հայտարարում Էին, որ պատրաստ են պաշտպանել ընտրությունների անցկացումը, եթե Ջոնսոնը նախապես պարտավորվի կատարել Եվրամիությունից առանց գործարքի դուրս գալու սցենարից հրաժարվելու պահանջը: Մինչդեռ վարչապետն այդ քայլին պատրաստ չԷ: Բրիտանացի դիտորդները կարծում են, որ Ջոնսոնն ավելի ուշ կարող Է ձեռնարկել վաղաժամկետ ընդհանուր ընտրություններ կազմակերպելու եւս մեկ փորձ: Նա կարող Է դա անել Համայնքների պալատի կողմից հավանության արժանացած օրենքի ուժի մեջ մտնելու դեպքում, որով կոչ Է արվում հասնել Brexit-ի նոր հետաձգման եւ այդ կեպ խուսափել ԵՄ-ից՝ առանց Բրյուսելի հետ համայձանության, դուրս գալուց:

Ներկայում օրինագիծը հանձնվել Է Լորդերի պալատի քննարկմանը, ընդ որում, ինչպես նշում են բրիտանական զանգվածային լրատվամիջոցները, գործընթացը դանդաղ Է առաջ ընթանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք