211652_close_icon
views-count1385 դիտում article-date 14:42 04-09-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի աշխատանքային այց է կատարել Բավարիա երկրամաս

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կառավարության Տնտեսության, զարգացման և էներգետիկայի հարցերով պետքարտուղար Ռոլանդ Վայգերթը (Roland Weigert): Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Բավարիայի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ զբոսաշրջության, գինեգործության ոլորտում համագործակցության խորացմանը, հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին (WCIT) և այլն: Նույն օրը դեսպան Սմբատյանին ընդունեց Մյունխենի քաղաքապետ Դիթեր Ռայթերը (Dieter Reiter): Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին երկկողմ մշակութային համագործակցության ոլորտում նախատեսվող ծրագրերին:

Նմանատիպ նյութեր