211652_close_icon
views-count3979 դիտում article-date 13:36 04-09-2019

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնին տանը մահացած են գտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեգենդար բիաթլոնիստ, օլիմպիական խաղերի եռակ չեմպիոն, նորվեգացի Հալվարդ Հանեվոլդը մահացել է 49 տարեկանում: Նախկին մարզիկին առավոտյան մահացած են գտել Ասկերի իր տանը: Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն: Նա ուներ կին և երկու երեխա: «Սա նորվեգական սպորտի համար տխուր օր է: Հանեվոլդը կարիերան ավարտելուց հետո էլ էր մնում բիաթլոնի մարզաձևի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը», ասել է Նորվեգիայի բիաթլոնի միության նախագահ Արնե Հորթենը: Հանեվոլդը բիաթլոնով սկսել էր զբաղվել 15 տարեկանից և հռչակ ձեռք բերեց դահուկ քշելու յուրօրինակ ոճի շնորհիվ, որի համար նրան հաճախ անվանում էին «ծովախեեցգետին»: Հանեվոլդը երեք օլիմպիական ոսկի է նվաճել. 1998-ին 20 կմ անհատական տարածությունում, ինչպես նաև 2002 և 2010 թվականներին 4x7,5 կմ էստաֆետներում: Բացի այդ, դարձել է աշխարհի հնգակի չեմպիոն: Մարզական կարիերան Հանեվոլդը ավարտել էր 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում: Սպորտին հրաժեշտ տալուց հետո նորվեգական հեռուսստատեսությունում փորձագետ էր աշխատում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր