հիմնական կայք
Լրահոս

Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում

Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում:


1500 մետր վազքում գյումրեցի աթլետը 3:46.00 արդյունքով գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետրում գրանցել է երկրորդ արդյունքը (8:18.01):

10 մարզիկով մրցմանը մեկնած Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները մեդալ չեն նվաճել: Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ կանանց եւ տղամարդկանց ընդհանուր հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղն է գրավել թիմային պայքարում:

Մրցմանը մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք