հիմնական կայք
Լրահոս

Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել լոնդոնաբնակ հայ բանաստեղծուհի Լիանա Հայրապետյանի և Փիթեր Սաթոնի գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել լոնդոնաբնակ հայ բանաստեղծուհի Լիանա Հայրապետյանի և Փիթեր Սաթոնի  գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Թեքեյան Կենտրոնում տեղի է ունեցել լոնդոնաբնակ հայ բանաստեղծուհի Լիանա Հայրապետյանի եւ Փիթեր Սաթոնի Poems of Armenian War and Peace գրքի շնորհանդեսը:


Լիանա Հայրապետյանի եւ Փիտեր Սաթոնի բանաստեղծությունների այս նոր հավաքածուն, անդրադառնում է հայազգի բանաստեղծի եւ երկրի երկարամյա բրիտանացի բարեկամի զուգահեռ տեսակետներին՝ ցեղասպանության եւ ազգային ինքնության թեմաների շուրջը: Ազգային ուտելիքի, կորցված հայրենիքի, զոհաբեր սիրո, քաղաքականության, սփյուռքի անսահման երազների պատկերները ողողված են Մեծ Եղեռնի եւ հայ ազգի ամբողջ պատմության ողբերգալից իրականությամբ։

Գիրքը կազմված է 37 բանաստեղծություններից: Հավաքածուն հազվադեպ է, քանի որ չնայած հիմնականում գրված է անգլերեն լեզվով, նաեւ ընդգրկում է հայերեն բանաստեղծություններ եւ գունավոր պատկերագրումներ:

Գիրքը հրատարակվել է Հայաստանում Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust London/ աջակցությամբ, որն աշխատում է հայ մշակույթի, գիտության եւ արվեստի խթանման ուղղությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու Գյուլբենկյան սրահում 2019 թ. ապրիլի 28-ին: Նաեւ գիրքը ներկայացվել է Լոնդոնում՝ Ստուդիո Բ սրահում, եւ ս.թ. մայիսի 10-ին հեղինակները մասնակցել են Չիփփինգ Քեմփդընի գրական փառատոնում, /Մեծ Բրիտանիա/: Գիրքը արժանացել է բարձր գնահատականի եւ ջերմ ընդունելություն ստացել բրիտանացի հասարակության կողմից։ Երեւանում առաջին անգամ գիրքը առաջին անգամ ներկայացվել է ս.թ. օգոստոսի 31-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի դահլիճում: Ս.թ. սեպտեմբերի 13-ին գիրքը կներկայացվի Երեւանի պետական համալսարանի գրական կոնֆերանսի շրջանակներում:

Լիանա Հայրապետյանը բանաստեղծ է, կինոռեժիսոր եւ տնտեսագետ։ Նրա համահեղինակած կարճամետրաժ «Սիրով՝ Զաք» ֆիլմը արժանացել է 2017 թվականին Կանադայի կարճամետրաժ կինոփառատոնի մրցանակի: Նա իր առաջին բանաստեղծությունները գրել է հայերեն եւ ռուսերեն լեզուներով դեռ մանուկ հասակում։ Այժմ դասախոսում է ֆինանսներ Արեւմտյան Լոնդոնի համալսարանում եւ հանդիսանում է Կրեատիվ լրատվամիջոցների ձեռներեցության մագիստրոսի
ծրագրի հիմնադիրներից մեկը:

Փիտեր Սաթոնը գրող, թարգմանիչ եւ խմբագիր է: Նրա պոեզիան տպագրվել է ամսագրերում, ներառյալ «Օրբիսը» (178, 184), նրա պիեսները մասնագիտորեն բեմադրվել են։ 2014 թվականին թարգմանել է «Փիերս փլաումըն» միջնադարյան բանաստեղծությունը ժամանակակից անգլերենի: Նա ապրել է Սովետական Հյաստանում եւ այդ ժամանակից ի վեր մնացել է երկրի բարեկամը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք