հիմնական կայք
Լրահոս

Վրաստանի խորհրդարանը մինչև շաբաթվա վերջը կհաստատի կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը մինչև շաբաթվա վերջը կհաստատի կառավարության նոր կազմը Վրաստանի խորհրդարանը մտադիր է վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ մինչև ընթացիկ շաբաթվա վերջը հաստատել կառավարությնա նոր կազմը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը:


Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի ընթացակարգային հարցերի կոմիտեի ղեկավար Գեորգի Կախիանին։

«Արդեն այսօր պաշտոնապես հայտնել են վարչապետի թեկնածությունը և ապագա կառավարության կազմը: Դրանից հետո կսկսվեն խորհրդարանական ունկնդրումներ կառավարության կազմին վստահություն հայտնելու շուրջ: Ի՞նչ են նշանակում այդ ունկնդրումները: Ձեզ հայտնի է, որ նոր կանոնակարգի համաձայն՝ այդ գործընթացը ժամանակի առումով ավելի է երկարացված, քան առաջ: Կառավարությանը վստահություն հայտնելու համար կպահանջվի մի ամբողջ շաբաթ, առնվազն 5 օր»,- ասել է Կախիանին:

Կառավարության նոր կազմի հաստատման համար անհրաժեշտ է 150 պատգամավորների մեծամասնության պաշտպանությունը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք