հիմնական կայք
Լրահոս

«Դորիան» փոթորիկը թուլացել է մինչև 3-րդ կատեգորիա

«Դորիան» փոթորիկը թուլացել է մինչև 3-րդ կատեգորիա Ատլանտյան օվկիանոսում «Դորիան» փոթորիկը, որն արդեն իսկ 5 մարդու կյանք է խլել Բահամյան կղզիներում, թուլացել է մինչև 3-րդ կատեգորիա։


Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:

Նշվույմ է, որ այս պահին քամու արագությունը կազմում է ժամում 195 կիլոմետր:

«Քամու առավելագույն արագությունը հասնում է ժամում 195 կիլոմետրի՝ պոռթկումներով: «Դորիանը» երրորդ կատեգորիայի փոթորիկ է՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի: Թեև, ըստ կանխատեսումների՝ «Դորիանն» աստիճանաբար կթուլանա, ինչպես սպասվում է, հետագա մի քանի օրում այն հզոր փոթորիկ կմնա»,-ասված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 30-ին «Դորիանը» հասել էր ամենաբարձր՝ 5-րդ կատեգորիայի: Արտակարգ ռեժին էին հայտարարվել ԱՄՆ-ի Ֆլորիդա, Ջորջիա, Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգները։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք