211652_close_icon
views-count4322 դիտում article-date 22:04 02-09-2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչությունը նախապատրաստվում է Դորիան անունը կրող ծովամրրկի հարվածներին

5-րդ աստիճանի ուժգնություն ունեցող Դորիան ծովամրրիկը հասել է Բահամյան կղզիներ ու ամերիկյան Ֆլորիդա նահանգ: Փորձագետները հույս ունեն, որ մոտ օրերին այն կթուլանա, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5066448.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակչությունը նախապատրաստվում է Դորիան անունը կրող ծովամրրկի հարվածներին: Այն արդեն հարվածել է Բահամյան կղզիներին: Փորձագետները հույս ունեն, որ ծովամրրկի ուժգնությունը կթուլանա, երբ այն հարվածի ամերիկյան ափամերձ շրջաններին: «Դա չի նշանակում, սակայն, որ այն վտանգավոր չէ: Իրականում ծովամրրիկի քամիները կհարվածեն Ֆլորիդայի ափամերձ շրջաններին, որին կարող են հետևել հորդառատ անձրևներ: Ծովամրրիկը շարժվում է դեպի հյուսիս»,- ասում է ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին Մաքալենանը: Մի շարք շրջանների հետ մեկտեղ հարվածների կարող են ենթարկվել նաև Ջորջիա և Հարավային Քարոլինա նահանգները: Չեն բացառվում ջրհեղեղներ ու ենթակառուցվածքների վնասում: Քևին Մաքալենանը կոչ է անում հարավ-արևելյան նահանգների բնակչությանը պատրաստ լինել հոսանքազրկումների: Դորիանի պատճառով ամերիկյան ռազմանավերը հեռացել են Ֆլորիդայի ափերից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մտահոգված է ծովամրրկի հարցում: «Սա կարծես թե մեր պատմության ամենաուժեղ ծովամրրիկն է: Դա խնդիր է»,- ասել է նախագահը: Իշխանությունները բնակչությանը կոչ են անում պատրաստվել ուժեղ քամիների ու հորդառատ անձրևեներին, որոնք կարող են երկար տևել։:

Նմանատիպ նյութեր