30515 դիտում
09:21 02-09-2019
Ավտովթար Ռուսաստանի Դաշնությունում. «Կովկաս» դաշնային ավտոճանապարհին բախվել են Mercedes-ն ու MAN բեռնատարը. տուժել են ՀՀ քաղաքացիներ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 05:31-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ օպերատիվ հերթապահի տեղակալից «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 1-ին ժամը 09:20-ին Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքի մոտակայքում՝ «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 316-րդ կմ-ին, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
«MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենային (ավտոմեքենայում գտնվել է 8 քաղաքացի):
Վթարի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ 62-ամյա Սամվել Մ.-ն, 85-ամյա Ազալիա Բ.-ն, 47-ամյա Մարենա Ս.-ն և 21-ամյա Միլենա Գ.-ն հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Նմանատիպ նյութեր
5807 դիտում
18:10 29-08-2019
Ավտովթար Մ-5 «Ուրալ» դաշնային ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ
Այս բաժնից
304 դիտում
11:50 24-04-2024
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան