211652_close_icon
views-count1870 դիտում article-date 15:02 01-09-2019

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:

Նմանատիպ նյութեր