211652_close_icon
views-count1997 դիտում article-date 14:50 31-08-2019

Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր