2519 դիտում
22:28 30-08-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց իրանցի բժիշկներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օգոստոսի 30-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Մոհամմադ Հոջաթփանահի գլխավորած Իրանի Իսլամական հանրապետության բժիշկների պատվիակությանը:
Նախարար Ցոլակյանը նշեց, որ Իրան կատարած այցելության ժամանակ ԻԻՀ իր գործընկերոջ հետ պայմանավորվել է երկուստեք կարիքների դեպքում փոխադարձաբար օգնել միմյանց և, քանի որ բժշկությունն արտակարգ իրավիճակների դեպքում առանցքային նշանակություն ունի, ցանկացավ լսել, թե ինչ նպատակով են հյուրերը ժամանել:
Մոհամմադ Հոջաթփանահը շնորհակալություն հայտնեց նախարարին հանդիպման նախաձեռնությունը չմերժելու համար, ներկայացրեց Հայաստանում ծավալած իրենց գործունեությունը և առաջիկա ծրագրերը:
Իրանցի բժիշկները Հայաստանում զբաղվում են քաղցկեղի բուժմամբ և, ըստ նրանց տվյալների, մեր երկրում տարեկան 10 հազար մարդու մոտ ախտորոշվում են քաղցկեղի տարաբնույթ տեսակներ և ցավալիորեն՝ մահացության ցուցանիշներով Հայաստանն առաջին քառյակում է:
Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոնում իրանցիները տեղադրել են սարքավորում, որը հնարավորություն է տալիս ախտորոշել հիվանդությունը:
Ըստ Մոհամմադ Հոջաթփանահի՝ Հայաստանի բնակչությանը սպասարկելու համար անհրաժեշտ է նմանատիպ 4-6 սարքավորում:
Ներկայում նրանք ներկրում են 3.5 մլն եվրո արժողությամբ երկրորդ սարքավորումը:
Բուժող բժիշկները տեղացիներ են, ովքեր իրանցի մասնագետների կողմից ստանում են համապատասխան ուսուցում:
Պատվիրակության կազմում ներգրավված էին տարբեր մասնագիտություններ ներկայացնող բժիշկներ: Նրանց նպատակն էր գործունեություն ծավալել Հայաստանում և անհրաժեշտության դեպքում՝ առավելագույն աջակցություն ցուցաբերել ԱԻ ոլորտին:
Նախարարը կարևորեց հարևան ժողովրդի ներկայացուցիչների առաքելությունը և, որպես կանխարգելումը գերնպատակ հռչակած կառույցի ղեկավար, սիրով համաձայնեց ցուցաբերել առավելագույն աջակցություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2490 դիտում
15:26 30-08-2019
Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց իրանցի բժիշկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1378 դիտում
16:19 02-08-2019
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
Այս բաժնից
370 դիտում
20:47 23-04-2024
Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ներառականությանն առնչվող հարցեր
382 դիտում
20:35 23-04-2024
Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակությանը
616 դիտում
20:23 23-04-2024
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ