հիմնական կայք
Լրահոս

Մոսկվան և Անկարան կարող են «միավորել ուժերը»՝ Վլադիմիր Պուտին

Մոսկվան և Անկարան կարող են «միավորել ուժերը»՝ Վլադիմիր Պուտին Թուրքիայի և Ռուսաստանի առաջնոդները խորը մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ: Անկարան զգուշացրել է, որ կդիմի համապատասխան քայլերի իր ստորաբաժանումների անվտանգությունը ապահովելու համար, գրում է Ամերիկայի Ձայնը:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպումից հետո հույս են հայտնել, որ միասնաբար կնվազեցնեն լարվածությունը Իդլիբի նահանգում:

«Իդլիբի գոտիում իրավիճակը լուրջ մտահոգում է մեզ և մեր թուրք գործընկերներին»,- նշել է նախագահ Պուտինը:

Նա ընդգծել է, որ իրենք հասկանում են թուրքական կողմի մտահոգությունները՝ կապված հարավային սահմանի անվտանգության հետ՝ ընդգծելով դրանց արդարացի լինելը:

Ռուսաստանի առաջնորդը հատնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել միասնական քայլեր ձեռնարկելու հարցում ՝ Իդլիբում իրավիճակը կայունացնելու համար, սակայն չի տրամադրել որևէ այլ մանրամասներ:

Հիշեցնենք, որ Իդլիբի շրջանում ռուսական աջակցության ներքո գտնվող նախագահ Ասադի ուժերը սկսել են ռազմական գործողություններ ընդդեմ ընդդիմադիր զինյալների: Այստեղ են գտնվում նաև թուրքական ստորաբաժանումները:

Նախագահ Էրդողանն իր հերթին հայտնեց, որ թուրքական կողմը կդիմի բոլոր անհրաժեշտ քայլերի իրենց ստորաբաժանումների անվտանգությունն ապահովելու համար:

Երկու նախագահները քննարկել են նաև տեխնոլոգիայի ասպարեզում համագործակցության հեռանկարները: Առաջնորդներն այցելեցին MAKS-2019 տեխնոլոգիական ցուցահանդեսը Մոսկվայում:

«Մենք կարող ենք միավորել ուժերն այն ոլորտներում, որտեղ մեր փորձն առավել արդյունավետ է եւ պահանջված», - նշել է Վլադիմիր Պուտինը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք