2049 դիտում
15:19 29-08-2019
Էրդողանը չի բացառել ռուսական Су-35 և Су-57 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Անկարան ամերիկյան F-35 կործանիչների փոխարեն կարող է գնել ռուսական Cy-57 կործանիչներ։ Այդ մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։
«Ինչո՞ւ ոչ, չէ՞ որ մենք հենց այնպես չենք եկել։ Երբ իմանանք ԱՄՆ-ի վերջնական որոշման մասին, մեր սեփական քայլը կանենք»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը ամերիկյան կողմի մերժումից հետո քննարկում է ռուսական կործանիչներ գնելու հնարավորությունը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը՝ 4 միավոր ռուսական «Տրիումֆ» ԶՀՀ-ների մատակարարման մասին։ Գործարքը գնահատվում է 2.5 մլրդ դոլար։ Մատակարարումը կիրականացնի ռուսական «Ռոստեխ» կորպորացիան։
Նմանատիպ նյութեր
4162 դիտում
18:02 09-09-2018
Էրդողանը չի բացառել Պուտինի հետ նոր հանդիպման հնարավորությունը
1505 դիտում
17:49 16-04-2014
Թուրքական 4 կործանիչներ ներխուժել են Հունաստանի օդային տարածք. հունական կողմը նույնպես կործանիչներ է օդ բարձրացրել
814 դիտում
14:18 10-02-2023
Մակրոնը չի բացառել, որ Ֆրանսիան կործանիչներ կմատակարարի Ուկրաինային
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել