հիմնական կայք
Լրահոս

Երկիր մոլորակին են մոտենում 2 աստղակերպեր

Երկիր մոլորակին են մոտենում 2 աստղակերպեր Սեպտեմբերի 14-ին միանգամից 2 մեծ աստղակերպեր կմոտենան Երկիր մոլորակին: Այդ մասին հայտնել է NASA-ն:


Նշվում է, որ աստղակերպերից մեկի՝ 2000QW7-ի տրամագիծը կազմում է 290-ից մինչև 650 մետր, ինչը բարձր է Մոսկվայում Օստանկինոյի հեռուստաաշտարակից (540 մետր):

NASA-ի տվյալներով՝ նշված աստղակերպը մոլորակին կմոտենա 5,3 միլիոն կմ հեռավորությամբ: Նույն օրը մոտավորապես նույն հեռավորությամբ Երկրին կմոտենա 2010CO1 աստղակերպը, որի տրամագիծը 120-ից մինչեւ 260 մետր է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին 1 մլն կմ հեռավորությամբ Երկրին է մոտենալու 2019 OU1 աստղակերպը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք