հիմնական կայք
Լրահոս

Լիբիայի ափերի մոտ նավաբեկության հետևանքով առնվազն 40 միգրանտ Է զոհվել կամ անհետ կորել

Լիբիայի ափերի մոտ նավաբեկության հետևանքով առնվազն 40 միգրանտ Է զոհվել կամ անհետ կորել Միգրանտների փոխադրող նավ Է խորտակվել Լիբիայի ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 27-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցչին:


Տեղեկատվության համաձայն, որն իր տրամադրության տակ ունի վարչությունը, աղետի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր: Փրկվել Է մոտավորապես 60 մարդ:

ՄԱԿ-ի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Չառլի Յակսլին իր Twitter-ում հայտնել Է, որ նավաբեկության հետեւանքով զոհվել կամ անհետ կորել Է առնվազն 40 մարդ: «Գնահատումների համաձայն, առնվազն 40 միգրանտ զոհվել Է կամ անհետ կորել»,-գրել Է նա:

«Նաեւ ջրից դուրս Է բերվել մի քանի մարմին, այդ թվում՝ երեխաների»,-Twitter-ում հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության լիբիական բաժանմունքը:

Յակսլին հավելել Է, որ Լիբիայի ափերի մոտ տեղի ունեցած ողբերգական պատահարի մանրամասնությունները դեռեւս մինչեւ վերջ պարզված չեն: Նավաբեկության շրջան են ժամանել փրկարարներ, նրանք զրույցներ են անցկացնում փրկվածների հետ՝ պարզելու նավի խորտակման հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք