211652_close_icon
views-count4518 դիտում article-date 16:46 27-08-2019

Լևոն Ջուլֆալակյան. Կարճ ասած, կազմակերպվում է դավադրություն. Armsport.am

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում մեկնաբանել է իր հրաժարականը, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/08/27/julfalakyan4/1010316]Armsport.am[/url]-ը: «Նախապես ուզում եմ բոլորիդ տեղյակ պահել, որ իմ աշխատանքային տարիներին ես ոչ մի խնդիր չեմ ունեցել ոչ Սպորտի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի, ոչ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ: Երեք ղեկավար կողմերին էլ այս պահին հաճելի չէ իմ հրաժարականի պահը: Ոչ մեկը կողմ չէր, բայց որոշումը ես եմ կայացրել: Հուսով եմ և համոզված եմ, որ իմ որոշումը ճիշտ է: Հիմնական պատճառն այն է, որ հավաքականում վերջին ամիսների ընթացքում տեղի են ունենում տարաձայնություններ, որոշ մարզիկներ ուզում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց ցանկությունով, հավաքների պլանը, մասնակիցների կազմը, մրցումների մասնակցողները որոշվեն իրենց ցանկությունով: Կարճ ասած, կազմակերպվում է դավադրություն: Թե ո՞րն է պատճառը, ինչ-որ տեղ ինձ հասկանալի է: Փաստը մնում է փաստ, որ եթե մարզիկները կորցնում են համախմբվածությունը նման հավաքականի հետ շարունակել աշխատանքը, իմ բնավորության մարզիչը չի կարող: Իմ աշխատանքային տարիներին ես եղել եմ պահանջկոտ իմ նկատմամբ, հիմա եթե հավաքականում կան մարզիկներ, ովքեր պատկերացնում են, որ իրենք արդեն լիարժեք պատկերացնում են և մարզչի գործը, և մարզիկի գործը, լիարժեք պատկերացնում են՝ ինչպես պետք է ելույթ ունենան, նման պարագայում մարզիչի դերը վերանում է, նման պարագայում ես չեմ կարող շարունակել իմ աշխատանքը: Դրա համար, որպեսզի հետագայում մեր հավաքականի արդյունքները նորից շարունակական լինեն, ես ցանկանում եմ, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել, ավելի լավ պատրաստված մարզիչ ունենալ, որը կկարողանա ավելի լավ պատրաստել հավաքականին, ավելի շատ մեդալներ բերել ու կարողանալ ուրախացնել մեր ազգին: Ես արել եմ՝ ինչ-որ կարողացել եմ», նշել է մարզիչը:

Նմանատիպ նյութեր