հիմնական կայք
Լրահոս

Հայ սակրավորները Սիրիայի Ալ-Հուսեյնիա բնակավայրում հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ականազերծել են 48967 քմ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ սակրավորները Սիրիայի Ալ-Հուսեյնիա բնակավայրում հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ականազերծել են  48967 քմ տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի սակրավորների աշխատանքների ընթացքի մասին պատմող տեսանյութ ենք տրամադրում, որում նաև երևում է, թե ինչպես է իրականացվում հայտնաբերված ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացումը՝ պայթեցման եղանակով։


Ինչպես SHAMSHYAN.com-ին տեղեկացրեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքներն իրականացվում են Հալեպից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Հուսեյնիա բնակավայրում։

Հունիսի 8-ից մինչև օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում երկրորդ խմբի սակրավորներն ականազերծել են 48967 քմ տարածք։

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք