211652_close_icon
views-count2353 դիտում article-date 15:00 27-08-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Նախարարը դեսպանին իր գոհունակությունը հայտնեց պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար և նշեց, որ Սեյեդ Քազեմ Սաջադին դիվանագիտական առաքելության ընթացքում ստեղծել է բավարար բարյացակամության մթնոլորտ հաջորդ դեսպանի արդյունավետ պաշտոնավարման համար: Ներկայում Հայաստանում գրեթե ամենուր տարբեր չափերի և վտանգավորության հրդեհներ են, որոնց ԱԻՆ-ը հաջողությամբ կարողանում է դիմագրավել: Նախարարը նշեց, անհրաժեշտության դեպքում, հավատարիմ մնալով հայ-իրանական դարավոր բարեկամությանը և փոխօգնության պատրաստակամությանը, Հայաստանը օգնության նպատակով կդիմի Իրանին: Նախարարը գոհունակությամբ հիշատակեց, որ ՀՀ պատվիրակության կազմում Իրան կատարած այցելությունը եղել է երկուստեք շատ արդյունավետ, հատկապես՝ տպավորվել է Իրանի նախագահի խարիզմատիկ կերպարով: Սեյեդ Քազեմ Սաջադին նշեց, որ ջերմ զգացմունքներ ունի Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ և այսուհետ որտեղ էլ լինի, կաշխատի ուժերի ներածին չափով օգտակար լինել հայ-իրանական բարեկամությանը: Նա շնորհակալություն հայտնեց նախարարին Իրանին պատուհասած ջրհեղեղի ժամանակ օժանդակության համար և նշեց, որ Իրանի ղեկավարությունը մեծ ցանկություն ունի, շարունակելով բարեկամությունը, Հայաստանի հետ հաստատել որակական նոր հարաբերություններ: Հանդիպման ավարտին նախարարը հրաժեշտ տալով դեսպանին, հույս հայտնեց, որ ՀՀ-ում Իրանի նոր դեսպանը կշարունակի գոյություն ունեցող բարի ավանդույթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր