հիմնական կայք
Լրահոս

MMA-ի իսրայելցի մենամարտիկը մրցակցին ստիպել է անձնատուր լինել ռեկորդային 11 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

MMA-ի իսրայելցի մենամարտիկը մրցակցին ստիպել է անձնատուր լինել ռեկորդային 11 վայրկյանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ամերիկյան Բրիջպորտ քաղաքում կայացած խառը մարտարվեստի Bellator 225 մրցաշարում իսրայելցի մենամարտիկ Ավիվ Գոզալին մրցաշարի ռեկորդ է սահմանել մարտի տևողությամբ, որն ավարտվել է ցավ պատճառող հնարքով:


Բելառուսցի Էդուարդ Մուրավիցկիի հետ մարտում Գոզալին ընդամենը 11 վայրկյանում ստիպել է մրցակցին հանձնվել: Արդեն մենամարտի մեկնարկում իսրայելցին կարողացել է Մուրավիցկիի ոտքերից բռնել, իսկ հետո հնարք կատարել:

Սա պրոֆեսիոնալ մակարդակով Ավիվի ընդամենը երրորդ մմենամարտն է: Նախորդ երկուսում նա նույնպես հաղթանալ է տարել՝ ստիպելով մրցակիցներին անձնատուր լինել:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք