211652_close_icon
views-count65046 դիտում article-date 11:17 26-08-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ավտոմեքենայի քարշակման պատճառով վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Ալավերդիում. մասնակիցնրցի մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող մարզադպրոցի շենքի տարածքում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանում ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, ովքեր նշված վայրում հայտնաբերել են Ճոճկան գյուղի բնակիչ՝ 34-ամյա Ասքանազ Ասլանյանին և Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Գևորգյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հրավիրվել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ պարզվել է, որ ավտոմեքենաների կայքարշակման պատճառով վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ էլ ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապասրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մասնակիցներից Ա. Ասլանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր