211652_close_icon
views-count1574 դիտում article-date 11:04 26-08-2019

Ուժի մեջ է մտել «Սկրիպալների գործով» ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների 2-րդ փաթեթը

Մի քանի ժամ առաջ ուժի մեջ է մտել Սոլսբերիի միջադեպի պատճառով ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցների երկրորդ փաթեթը, Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։ Ինչպես պնդում են Վաշինգտոնում, նոր սահմանափակիչ միջոցները կիրառվել են նրա համար, որ Մոսկվան երաշխիքներ չի տրամադրել քիմիական ու կենսաբական զենքի չկիրառման մասին, որոնք ամրագրված են համապատասխան օրենքում: Նոր սահմանափակումները տարածվում են պետական պարտքի վրա: Բացի այդ, Միացյալ Նահանգները խոչընդոտելու է խոշորագույն ֆինանսական կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) կողմից ՌԴ-ին վարկերի տրամադրմանն ու դրանց երկարացմանը: Բացի այդ, ամերիկյան բանկերին արգելվելու է մասնակցել Ռուսաստանի՝ ոչ ռուբլով սուվերեն պարտքի առաջնային տեղաբաշխմանը, ինչպես նաև ոչ ռուբլով վարկավորել կառավարությանը: Նաև կիրառվելու են երկակի նշանակության արտադրանքի արտահանման սահմանափակումներ։

Նմանատիպ նյութեր