հիմնական կայք
Լրահոս

Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան

Ֆրանսիայի ղեկավարության հետ Զարիֆի բանակցությունները դարձել են G7-ի գագաթնաժողովի սենսացիան Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ժամանումը Բիարից և միջուկային հիմնախնդրի շուրջ նրա բանակցությունները Ֆրանսիայի ղեկավարության հետ դարձել են «Մեծ յոթնյակի» (G7)՝ այստեղ տեղի ունեցող գագաթնաժողովի սենսացիան, հաղորդում է Tass-ը։


Բիարիցում Իրանի ԱԳ ղեկավարի խորհրդատվությունները տևել են 3.5 ժամ, որից Զարիֆը կես ժամ է զրուցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ մնացած ժամանակը՝ ֆրանսիացի բանակցողների խմբի հետ, որը գլխավորում էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը:

Նշվում է, որ վերջինս գոհունակություն է հայտնել արդյունքների. «Զարիֆի հետ քննարկումները դրական էին և կշարունակվեն»։

Միևնույն ժամանակ ֆրանսիական կողմը պարզաբանլ է, որ Զարիֆին հրավերն ուղարկվել է Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված համաձայնությամբ: Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ առաջիկայում բարդ աշխատանք է սպասվում Իրանի շուրջ իրադրության կարգավորման վերաբերյալ, սակայն արժի փորձել անցնել այդ ուղին։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք