հիմնական կայք
Լրահոս

Մխիթար Հայրապետյան. ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից

Մխիթար Հայրապետյան. ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի Թուրքիայում տեղի ունեցած սկանդալային պատմությանը:


«Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։

«ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք: Խտրականությունը, հիմնված ռասսայական, կրոնական, էթնիկ կամ ազգային հողի վրա, ոչ միայն դեմ է ՖԻԴԵ-ի քաղաքականությանը, այլ նաև սպորտի հիմնարար սկզբունքներին:

Չե՛նք հանդուրժելու: Եթե հետաքննությունը պարզի, որ մարզիկի իրավունքները ոտնահարվել են, կամ նա զրկվել է մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ազգային պատկանելության պատճառով, ապա կկիրառվեն ամենախիստ պատժամիջոցները` համաձայն ՖԻԴԵ-ի օրենսդրության»»,- գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ Մարիա Գևորգյանը պետք է մասնակցեր Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարին, սակայն ադրբեջանցի շախմատիստուհիների պահանջով թուրքական կողմը չեղարկել էր իր հրավերը:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք