հիմնական կայք
Լրահոս

Ֆրանսիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի»՝ G7 գագաթնաժողովը. անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ֆրանսիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի»՝  G7 գագաթնաժողովը. անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Օգոստոսի 24-ին Ֆրանսիայում մեկնարկել է «Մեծ յոթնյակի»՝ G7 գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է TACC-ը:


Աղբյուրը տեղեկացնում է, որ գագաթնաժողովը կտևի մինչև օգոստոսի 26-ը, իսկ անվտանգությունն ապահովում է ավելի քան 10 000 ոստիկան և ժանդարմության աշխատակից:

«Մեծ յոթնյակի» անդամ երկրներն են՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Գերմանինա, ճապոնիան և Իտալիան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը էկոլոգիական հարցերին հատկացվող մեծ ուշադրության պատճառով գագաթնաժողովը ժամանակի ապարդյուն կորուստ էր անվանել, սակայն, այնուամենայնիվ, տիկնոջ հետ Ֆրանսիա է ժամանել՝ մասնակցելու գագաթնաժողովին:

ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ 2020թ.-ի G7 գագաթնաժողովին հնարավոր է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք