211652_close_icon
views-count4845 դիտում article-date 21:49 24-08-2019

Թայլանդում նորվեգացի մենամարտիկը բրիտանացի զբոսաշրջիկին խեղդամահ է արել հենց նրա կնոջ աչքի առջև. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտարվեստի նորվեգացի մարզիկ Ռոջեր Բուլմանը Թայլանդի Փհուկետ կղզում հանգիստն անցկացնելիս սպանել է բրիտանացի Ամիտպալ Սինգհ Բաջաջին: Նորվեգացին գիշերը հյուրանոցի իր համարում աղմկել է: Հարևան համարում Բաջաջը կնոջ և 2-ամյա զավակի հետ տոնելիս է եղել ամուսնության տասնամյակը: Կինը ամուսնուն խնդրել է զրուցել անհանգիստ հարևանի հետ: Ընտանիքի հայրը համաձայնվել է խոսել, սակայն հարևանի սենյակ գնալիս հետը դանակ է վերցրել: Հարաբերություններ պարզելիս անգլիացին դանակով հարվածել է Բուլմանի ուսին, իսկ վերջինս էլ ակնթարթորեն խեղդող հնարք է կատարել և Ամիտպալին սպանել վերջինիս կնոջ աչքերի առջև: Բուլմանին արդեն մեղադրանք են ներկայացրել «վնասվածք պատճառելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: Նա գրավով ազատ է արձակվել, սակայն Թայլանդում պետք է մնա մինչև դատարանի որոշումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր