211652_close_icon
views-count20662 դիտում article-date 16:02 24-08-2019

Երևանում թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 23-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Արամ Ղ-ն և հայտնել, որ օգոստոսի 22-ին, ժամը 22։30-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 09։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 13 PN 003 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Ղ-ն աշխատում է ՀՀ ՊՆ նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր