3749 դիտում
13:12 24-08-2019
Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով
Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի. նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս թիվը վերջնական չէ, քանի որ առաջին դասարանցիների գրանցման գործընթացը շարունակվում է:
[url=https://http://jnews.ge/am/?p=33937#.XWECv-Mzbce]Jnews[/url]-ի հաղորդմամբ, Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանն ասել է, որ այսօրվա դրությամբ գրանցված է 605 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ
Նա նաեւ նշում է, որ նրանք, ովքեր արտասահմանում են գտնվում եւ դեռ չեն հասցրել գրանցվել, կարող են դա անել ժամանելուն պես, եւ նրանց նույնպես կտրվեեն նոութբուքեր:
Նախորդ տարվա համեմատ, այս տարի այս փուլում առաջին դասարանցիները քիչ են. անցած տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 694 առաջին դասարանցի:
Վրաստանի դպրոցներում նեթբուքերը ամեն տարի բաժանվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին:
Նեթբուքերում ներբեռնված են վրացերեն եւ օտար լեզուների ուսուցման զանազան ծրագրեր, ինչպես նաեւ մաթեմատիկայի եւ տրամաբանության, դպրոցական եւ արտադպրոցական ձեռնարկների, կրթական եւ ճանաչողական խաղեր:
Նմանատիպ նյութեր
2467 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
998 դիտում
10:00 05-09-2014
Առաջին դասարանցիների թիվը նախորդ տարվա համեմատությամբ մեծ է շուրջ 700-ով. «ՀԺ»
Այս բաժնից
343 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
298 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր