211652_close_icon
views-count73970 դիտում article-date 23:59 23-08-2019

Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված 3 մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա եւ 81-ամյա ուղեւորուհիները, հաղորդում է [url=https://kubnews.ru/proisshestviya/2019/08/23/v-krasnodarskom-krae-v-zhestkom-dtp-pogibli-4-cheloveka-postradal-6-letniy-rebenok/]kubnews.ru[/url]-ն: Գործակալությունը մանրամասնում է, որ մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է, տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց: [url=https://news.am/arm/news/530030.html?fbclid=IwAR1DuQ4_u1jnF6pHR8irK6KqF3WwpmFTgLd079zKU7f4Sk5sPYWI2nPJX20]NEWS.am[/url]-ի տեղեկություններով՝ վթարից զոհված 81-ամյա ուղեւորը Մարգուշ Հովհաննիսյանն է, որ երկար տարիներ ուսուցչուհի է աշխատել Զորական գյուղի դպրոցում։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները: Ավտովթարը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ Զավետնի գյուղի մոտ: Ավելի վաղ «Կուբանսկիե նովոստի»-ն հաղորդել էր, որ Արմավիրի մերձակայքում միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը: Վթարի հետեւանքով զոհվել է 4 մարդ՝ երկու ավտոմեքենաների վարորդներն ու մինիվենի երկու կին ուղեւորները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր