211652_close_icon
views-count2130 դիտում article-date 21:54 23-08-2019

Թիավարության ԱԱ. Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը կիսաեզրափակչում է

Հունգարական Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր մրցատարածությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Նրանք գրանցել են 40.49 վայրկյան արդյունք: Այսօր մեկնարկի են դուրս եկել նաև Վալդիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը: Բայդարկա 1000 մետր մրցաձևում ցույց են տվել 3:41.7 րոպե արդյունքը և չեն հաղթահարել որակավորման փուլը, իսկ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:43.02 րոպե արդյունքը, ինչը չի բավարարել եզրափակիչ դուրս գալու համար: Արա Վիաբյանը կանոէ 500 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 1:58.29 արդյունքով դուրս մնաց պայքարից, իսկ 1000 մետր մրցատարծությունում 4:26.32 արդյունքով չհաղթահարեց որակավորման փուլը: Վաղը Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդարկա 200 մետր մրցատարծության կիսաեզրափակչում կպայքարի եզրափակչի ուղեգրի համար:

Նմանատիպ նյութեր