211652_close_icon
views-count4294 դիտում article-date 17:54 23-08-2019

Փաշինյանն էսօր էլ խաբեց, Գնդեվազ չեկավ. ինքը շատ ա ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք. գնդեվազցիներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/23/gndevaz/3077478?fbclid=IwAR0tAnQIcnG8EEkK2kl0FJX73sj76XAEmdz7a-OFGKgyLE-_27FEhv1EKyc]Tert.am[/url]-ը գրում է. Ամուլսարի հարակից Գնդեվազի բնակիչները հավաքվել էին համայնքի կենտրոնում և սպասում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպումից հետո կգա և կհանդիպի իրենց: Վարչապետը, սակայն, չժամանեց Ամուլսարին ամենամոտ գտնվող համայնքներից մեկը: «Ինքը հարմար չգտավ, որ այստեղ մտնի, բայց մենք կուզենայինք, որ մտներ գյուղ: Գնդեվազում ընդամենը մի 5 տոկոսն է ուզում, որ հանքը բացվի, ցիանիդի առկայությամբ ապրեն, բայց մնացած 95 տոկոսը չի ուզում, որ հանքը բացվի: Գնդեվազցիները մշտապես ապրել, արարել են արդար ձևով, զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, բիզնեսով, ապրել են մարդու նման: Այսօր «Լիդիան»-ը եկավ սաղին խառնեց իրար»,- նշեց գնդեվազցիներից մեկը: Համայնքի մեկ այլ բնակիչ հայտարարեց, որ եթե կառավարությունը մտածում է աշխատատեղեր ստեղծելու մասին, ապա պետք է ոչ թե հանքարդյունաբերությունը զարգացնի, այլ աջակցի գյուղմթերքի վերամշակման գործարաններ ստեղծելուն: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/23/gndevaz/3077478?fbclid=IwAR0tAnQIcnG8EEkK2kl0FJX73sj76XAEmdz7a-OFGKgyLE-_27FEhv1EKyc]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր