211652_close_icon
views-count1136 դիտում article-date 21:35 23-08-2019

Բարեկամավան գյուղում այրվել է 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 22-ին, ժամը 13:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի դաշտերում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:21-ին, մարվել՝ 21:26-ին: Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ,  191 պտղատու ծառ, փայտյա ցանկապատ (300 քմ) և մետաղապլաստե խողովակ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Բարեկամավան գյուղի 3 բնակիչ և Նոյեմբերյանի ՀՕՊ ջոկատի Ոսկևանի հենակետի 15 հրշեջ-փրկարար ծառայող:

Նմանատիպ նյութեր