211652_close_icon
views-count1564 դիտում article-date 20:25 23-08-2019

Թմրամիջոցների համացանցային վաճառք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետությունում շարունակվում է ՙԿանեփ-կակաչ-2019՚ համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի շրջանակներում էլ Արաբկիրի քրեական հետախույզները բացահայտել են թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպք: Դեռևս այս տարվա մայիսի 12-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Արաբկիրի ոստիկանները բաժին բերման էին ենթարկել երկու երիտասարդի: Նրանցից մեկի՝ մայրաքաղաքի Գալշոյան փողոցի 27-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր կաթոցիչ՝ ՙՄԴՄԱ-2201՚ տեսակի թմրամիջոցով: Հարուցվել էր քրեական գործ: Հետագա միջոցառումների արդյունքում Արաբկիրի քրեական հետախույզները ստացան օպերատիվ նոր տվյալներ: Օգոստոսի 21-ին մայրաքաղաքի Ճառագայթային փողոցի մի շենքի իր բնակարանից, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին 22-ամյա մի երիտասարդի: Տվյալները, որ հենց նա է համացանցի միջոցով թմրանյութ վաճառել մայիսի 12-ին բերման ենթարկված 27-ամյա երիտասարդին՝ հաստատվեցին: Արաբկիրի քննչական բաժին ներկայացված 22-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ինտերնետային կայքերի միջոցով երեք անգամ ինքն է իրացրել վերոնշյալ թմրամիջոցը: Երիտասարդը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր