211652_close_icon
views-count7054 դիտում article-date 14:54 23-08-2019

Մամուլը հիմա էլ ինձ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում. Տիգրան Վիրաբյանի արձագանքը

Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին ամիսներին մամուլը հասցրեց ինձ նշանակել Շիրակի մարզպետի պաշտոնում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնում, հիմա էլ «նշանակում է» Գյումրու քաղաքապետի պաշտոնում։ Հիշեցնում եմ սիրելի լրագրող գործընկերներիս՝ անցած տարվա հոկտեմբերից ի վեր ամբողջ ուժով լծված եմ Երեւանի քաղաքապետի տեղակալի պատվաբեր ու պատասխանատու պաշտոնից բխող աշխատանքին։ Ծառայում եմ մայրաքաղաք Երեւանին, իսկ Հայրենիքն ինձ համար սկսում է Գյումրիից»։

Նմանատիպ նյութեր