211652_close_icon
views-count1079 դիտում article-date 14:45 23-08-2019

Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է մեզ չազատել աշխատանքից․ Վահագն Վարագյան

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ իրենց աշխատանքային հարաբերությունների դադարացմանն ուղղված գործողությունների ոչ իրավաչափ ճանաչման պահանջի վերաբերյալ և նշել, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանն իրենց աշխատանքից չազատել: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ: Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից: Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է»:

Նմանատիպ նյութեր