211652_close_icon
views-count850 դիտում article-date 19:56 23-08-2019

ԿՀԴՊ ԳՎ ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Շատվան գյուղում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 22-ին, ժամը 11.20-ին, Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից բերման է ենթարկվել 25-ամյա Գարիկ Ն.-ին, որը 2019թ. օգոստոսի 19-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր