211652_close_icon
views-count863 դիտում article-date 16:24 23-08-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել նույն ավտոմեքենայի 55-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 21-ին, ժամը 22.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեքենաներից մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 00.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 21-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կ.Ուլնեցու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա թիթեղներին և բետոնե պատին, որն էլ փլուզվել և շրջվել է կայանված «ՎԱԶ-212114» մակնիշի ավտոմեքենայի վրա. «Նիսան»-ի 17-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 23-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով: Պարզել է, որ քաղաքացին նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ1-ից դեպի Ուջան տանող ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարվել. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 76-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 48-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ Արտաշատ-Մրգավան ճանապարհին վթարի է ենթարկվել: Պարզվել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արտաշատ-Մրգավան ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՋԻՆ ԲԵՅ ՍԱՅ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 140-րդ կմ-ին «DAF XF 85.460» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կողաշրջվել է. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 22-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոոմեքենաներ. մեքենաներից մեկի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր