211652_close_icon
views-count2557 դիտում article-date 14:36 23-08-2019

Անձամբ եմ կարդացել Ամուլսարի հետ կապված ինձ ուղղված բոլոր նամակները․ Նիկոլ Փաշինյան. tert.am

Վարչապետ ընտրված ժամանակից Ամուլսարի հարցն այն միակն է, որի հետ կապված ինձ ուղղված նամակներն անձամբ եմ կարդում: Այսօր Ջերմուկում իր ելույթում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: [url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Jermuk/3077430]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ նա շեշտեց՝ այսօրվա ՀՀ-ում ժողովրդի ձայնը չի կարող անտեսվել: «Ինչպես անցած տարի եմ հայտարարել, այդպես էլ այսօր եմ ասում, որ այս հարցի լուծումը կարող է լինել հենված ՀՀ հավասարակշռված շահի վրա: Հիմա կա պնդում, որ օդը, ջուր, հողը կեղտոտվելու է. եթե պարզվի, որ այսպես է, ապա հանքը չի կարող շահագործվել, բայց, եթե պարզվի, որ այդպես չէ, ապա՝ այլ իրավիճակ է»,- ասաց նա: «Այս պատմության մեջ միակ դիսկոմֆորտն այն է, որ մենք X պահից էլ իրար չենք լսում։ Անձամբ եմ կարդացել 100-ավոր նամակները, չեմ ասել՝ կարդացեք ու ինձ զեկուցեք, իսկ հարուցված քրեական գործն էլ իմ նախաձեռնությամբ է»,- ընդգծեց Փաշինյանը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/23/Jermuk/3077430]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր