211652_close_icon
views-count1341 դիտում article-date 15:12 23-08-2019

ՀՀ դեսպանը Բելառուսի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է ՏՏ եւ տուրիզմի ոլորտներում համագործակցության առավելությունները

Օգոստոսի 22-ին Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի (Дмитрий Крутой) հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առչվող արդի հարցերին ու հեռանկարներին։ Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը, ինչպես նաև գործընկերության ներուժի բացահայտմանը, այդ թվում նաև ԵԱՏՄ, ԱՊՀ և այլ բազմակողմ կառույցների շրջանակներում սահմանված գործիքակազմի առավել արդյունավետ կիրառմամբ։ Դեսպան Ղևոնդյանն ու Դմիտրի Կրուտոյը քննարկեցին նաև ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։ Երկու պետությունների պետական կառույցների և գործարար համայնքների մակարդակով երկխոսության աշխուժացման, ինչպես նաև փոխշահավետ առևտրատնտեսական նախագծերի առաջմղման հեռանկարային եղանակների հստակեցման համատեքստում ընդգծվեց դեսպանության-նախարարության ձևաչափում պարբերական հանդիպումների կարևորությունը։

Նմանատիպ նյութեր