211652_close_icon
views-count3066 դիտում article-date 11:32 23-08-2019

ԱՄՆ-ում 7 մարդ է հոսպիտալացվել A321-ի վթարային վայրէջքից հետո

«Հավայան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում ծխի պատճառով, որն առաջացել է ինքնաթիռում։ Այդ մասին հայտնել է Hawaii News Now-ը: Նշվում է, որ Airbus 321-ը Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքից չվերթ էր իրականացնում դեպի Հավայան կղզիներ և ժամանումից 20 րոպե առաջ ծուխ է նկատվել օդանավի սրահում և բեռների հատվածամասում: Վայրէջքից հետո մարդկանց տարհանել են վթարային սանդուղքներով: Հիվանդանոց է տեղափխովել 5 մեծահասակ և 2 երեխա, որոնց մոտ ախտոոշել են ծխահարում։

Նմանատիպ նյութեր