211652_close_icon
views-count12284 դիտում article-date 22:55 22-08-2019

«Հանրապետականը» ցնծում էր. «Արարատ-Արմենիան» հիանալի նվեր մատուցեց երկրպագուներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» բացառիկ լարված մրցավեճում կարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»: Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը վաղուց այսքան մարդաշատ չէր: Ամբողջ խաղում մեր երկրպագուները իրենց վանկարկումներով, երգերով, ջերմությամբ 12-րդ խաղացողի դեր էին խաղում և նրանք ակնհայտորեն հուսախաբ չեղան: «Մեղավորը» «Արարատ-Արմենիան» էր, որը առաջին խաղակեսում գերազանցեց մրցակցին, բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ ու սուր էին գործում հյուրերը, որոնք էլ 68-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Դրանից հետո երկու թիմերն էլ գոլ խփելու մի շարք բացառիկ պահեր կորցրեցին: Բայց բախտը ժպտաց մեզ. խաղի ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին երևանյան թիմը հաղթանակ կորզեց. հաղթական գոլի հեղինակ դարձավ Իլյա Անտոնովը: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր