211652_close_icon
views-count2617 դիտում article-date 23:28 22-08-2019

Լեհաստանի Օսուվ քաղաքում հուշատախտակ տեղադրվել` ի հիշատակ հայազգի զիվորների

Օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավային մերձ Օսուվ քաղաքում Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ հուշատախտակի հանդիսավոր բացում, որը զետեղվեց ի հիշատակ հայազգի զիվորների և սպաների սխրանքի՝ նահատակված 1920 թ․ լեհական աշխարհազորի կազմում։ Ճակատամարտը տեղի է ունեցել նույն այդ վայրում ի պաշտպանություն Լեհաստանի և Վարշավայի բոլշևիկյան հարձակումներից, հաղորդում է [url=http://analitikaua.net/2019/%D5%AC%D5%A5%D5%B0%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%85%D5%BD%D5%B8%D6%82%D5%BE-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1/]AnalitikaUA.net[/url]-ը: Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի հաղորդման, միջոցառումները կատարվեցին Լեհաստանի պաշտպանության նախարարի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր