5569 դիտում
17:47 22-08-2019
Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ Երևանում բացվեց SportPoint խանութը
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով աշխարհահռչակ սպորտային 16 ապրանքանիշներ այսուհետ ներկայացված կլինեն Հայաստանում
Այսօր կայացավ ռուսական SportPoint ցանցի հերթական խանութի բացումը՝ այս անգամ արդեն Հայաստանում՝ Աբովյան 9 հասցեում։
Խանութի բացման արարողությանը ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ միջազգային հեղինակավոր մրցահարթակներում մեր մարզաշխարհի վերջին շրջանի հաջողությունների շնորհիվ սպորտային աշխարհահռչակ ապրանքանիշերի ներկայացուցչությունների մոտ հետաքրքրություն են առաջացրել հայաստանյան շուկայի նկատմամբ:
«Այս խանութի բացումը փաստում է այն բանի մասին, որ ամեն ինչ պետք է զուհեռ զարգանա։ Ի պատիվ մեր ընդահանուր աշխատանքի՝ գրանցում ենք արդյունքներ, որոնք հետաքրքիր են դառնում հայտնի սպորտային ապրանքանիշերի համար։ Նախկինում միշտ խնդիր ենք ունեցել, քանի որ նրանք նախընտրել են ավելի ուժեղ թիմերի հետ աշխատել և չեն ցանկացել մեզ հարմար, մեր ոճին համապտասխան ապրանքային գիծ ուենալ։ Այս պահին ունենք այդ հնարավորությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ներդրումների առաջարկներ ունենք»։
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խանդավառությամբ է ընդունում արտասահմանցի գործընկերներին, որոնք ներդրումներ անելու ցանկություն ունեն։
«Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ այս ծրագիրը միայն այս խանութով չի սահմանփակվելու, սա միայն առաջին մասն է և փոքրիկ կետը։ Մենք ունենք հեռուն գնացող նպատակներ՝ կապված տեքստիլի քաղաքի հետ, որը պարոն Ծառուկյանը կառուցում է։ Մտադրություն ունենք, որ այս ապրանքանիշները կարվեն այստեղ և արտահանվեն Հայաստանից։ Դեռևս կան տեխնիկական խնդիրներ, որը կլուծենք։ Կա նաև «Մուլիտեքստիլի» արտադրանքը, որը նույնպես ներկայացված է այս խանությում»։
SportPoint խանութների ցանցի գլխավոր տնօրեն Ռոման Սամսոնովը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ այս խանութը բացվել է Հայաստանում․
«SportPoint խանութները քարոզում են առողջ ապրելակերպ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կարևորագույն ներդրումն ունի այս ամենի մեջ, սա նրա գաղափարն էր։ Այստեղ ներկայացված է նաև «Մուտիտեքստիլի» արտադրանքը և ցանկանում ենք քննարկել այս արտադրանքի առկայությունը մեր ցանցի մյուս խանութներում»,-եզրափակեց խոսքը Սամսոնովը։
Նմանատիպ նյութեր
11608 դիտում
16:42 22-11-2023
Հանրայինով հեռարձակված՝ Գագիկ Ծառուկյանի մասին տեսանյութը հանրության ուշադրությունը շեղելու մի ձև է. Ծառուկյանի խոսնակ
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1195 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը